ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Անկախ պետությունը ո՞րն է

Անկախ պետությունը ո՞րն է
13.09.2013 | 12:19

«Մենք ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր մակարդակներ ենք ունեցել, խոսքը դրա խորացման մասին էր: Ասոցացումն այլևս հնարավոր չէ այնպես, ինչպես մինչ սեպտեմբերի 3-ն էինք պատկերացնում: Սա չի նշանակում, որ Մաքսային միությանն անդամակցելուց ԵՄ դռները փակվում են Հայաստանի դեմ, բայց պիտի մոռանալ այն ծավալի համագործակցության մասին»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հավելելով, որ այսօր էլ Հայաստանի իշխանությունները նորից ուզում են խորամանկություն անել: «Ինչո՞ւ մեր իշխանությունները պարզ տեքստով չեն խոսում ժողովրդի հետ, հարցը թաքցված են ներկայացնում: Սա քայլ է աշխարհաքաղաքական բևեռ կազմելու կամ չկազմելու համար»: Անդրադառնալով ԱԺ նախագահի՝ ՄՄ անդամակցության ենթատեքստում Ղարաբաղին առնչվող հայտարարությանը, թե ԼՂՀ-ն անկախ պետություն է, Ռուստամյանն ասաց. «ԱԺ-ն ճիշտ է ասել՝ ԼՂՀ-ն անկախ պետություն է, բայց Հայաստանը անկախ պետության նկատմամբ ուղղակի պարտավորություններ ունի, երաշխավորի կարգավիճակով է հանդես գալիս: Անկախ պետությունը ո՞րն է: Այսինքն, նույն ձևով ենք հանդես գալիս ԼՂՀ-ի հանդեպ, ինչպես Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես մյուս անկախ պետությունների՞: Պետք չէ հիմա սկսենք զրոյից, թե ղարաբաղային շարժումն ինչ նպատակ ուներ: Մենք խնդիր ունենք Ղարաբաղի անկախությունը ճանաչելու: Եթե աշխարհաքաղաքական մի վեկտորի փոփոխություն ես անում, պիտի այս գլխավոր հարցի պատասխանը գտնել` պիտի ասել, որ սա ավելի լավ կլուծի Ղարաբաղի հարցը, քան մյուսը»: ՀՅԴ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ նոյեմբերին, ասոցացման պայմանագիրը ստորագրելիս, հարց էր դրվելու` Հայաստանի սահմանը որտե՞ղ է ավարտվելու, Ղարաբաղը լինելո՞ւ է այնտեղ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ